07 Ապրիլ 2014, 13:16
1753 |

Մրցանակ լեգենդներին

Ապրիլի 6-ին Մոսկվայում «Կրեմլի» պետական պալատում Armenia Music Awards ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությունն էր: Հայ նշանավոր արտիստները Կրեմլի պալատում հավաքվեցին արդեն 9-րդ անգամ: Այն այս տարի կրում էր Armenia Music Awards LEGENDS խորագիրը: Այս տարի առաջադրված բոլոր մրցանակակիրներն այն մարդիկ են, ովքեր անգնահատելի ներդրում են ունեցել հայկական մշակույթի զարգացման, ինչպես նաև Հայաստանից դուրս դրա տարածման մեջ: «Լեգենդ» մրցանակի արժանացան 14 անուն՝ Ռուբեն Մաթևոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ջիվան Գասպարյանը, Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ռոզի Արմենը, Ստաս Նամինը, Արթուր Գրիգորյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Լևոն Մալխասյանը, Արտուր Մեսչյանը, Սերժ Թանկյանը, Իրինա Ալեգրովան, Շեր Սարգսյանը, Շարլ Ազնավուրը, Միշել Լեգրանը, Տիգրան Մանսուրյանը, Կոստանտին Օրբելյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Դավիթ Թուխմանովը. հենց նրանք են իսկական լեգենդները:

Armenia Music Awards-ի հանդիսավարներն էին Հրանտ Թոխատյանը, Աննա Արդովան, Աննա Ավանեսյանն ու Սամվել Գրիգորյանը: Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով աշխարհի 136 երկրներում: Միջոցառումը ձեռք է բերել մեծ ճանաչում, ունի շուրջ 35 միլիոն հանդիսատես:

Մրցանակաբաշխությանը հաջողվեց ձեռք բերել միջազգային ճանաչում հատկապես աշխարհասփյուռ հայության շրջանում: Ինը տարիների ընթացքում մրցանակաբաշխության հյուրերն ու մրցանակակիրներն էին համաշխարհային արվեստի հայտնի գործիչներ՝ Ալեն Դելոն, Դեմիս Ռուսոս, Վլադիմիր Սպիվակով, Իոսիֆ Կոբզոն, Խուլիո Իգլեսիաս, Զուրաբ Սոտկիլավա, Կոնստանտին Օրբելյան, Ջորջիա Ֆումանտի, Իրինա Ալեգրովա և այլն:

«Ի հիշատակ լեգենդների» հատուկ մրցանակին արժանացան Ավետ Տերտերյանը, Ալեքսեյ Հեքիմյանը, Արամ Խաչատուրյանը, Առնո Բաբաջանյանը,Գոհար Գասպարյանը, Լուսինե Զաքարյանը, Միքայել Թարիվերդիևը, Հովհաննես Բադալյանը, Էլվինա Մակարյանը:

Այս թեմայով