Աշխարհահռչակ հայազգի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը շվեյցարական Credit Swiss բանկի կողմից ճանաչվեց աշխարհի լավագույն երաժիշտ:
Հայ երաժշտի մրցանակի մասին հայտարարվել է Լյութերական փառատոնի ժյուրին Վիեննայում: Աշխարհի լավագույն երաժշտի կոչման հետ միաժամանակ Խաչատրյանն արժանացել է նաև 75 000 շվեյցարական ֆրանկի: Երաժշտության բնագավառում սա ամենաբարձր մրցանակներից է:
Մրցանակակրին նաև հնարավորություն է ընձեռնվել սեպտեմբերին հանդես գալ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգում, որի խմբավարը կլինի Գուստավո Դուդամելը: