15 Հունվար 2014, 15:03
1705 |

«Ստամբուլի աչք» Գյուլերը Վաշինգտոնում

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում բացվել է հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների «Ուշադրության կենտրոնում՝ Արա Գյուլերի Անատոլիան» խորագրով ցուցահանդեսը: Ցուցադրությունն ընդգրկում է Գյուլերի 1960-ականների լուսանկարների շարքը, որոնք ներկայացնում են սերջուկյան և հայկական կարևոր շինությունները:

Ըստ թանգարանի ներկայացուցիչների, ցուցադրությունը Անատոլիայի մշակութային հարուստ պատմությունը ներկայացնելուց զատ, ամերիկացիներին համար բացահայտում է դարաշրջանի մեծանուն լուսանկարիչներից մեկին:

Ամերիկյան «Վաշինգթոն Փոսթ» պարբերականը ցուցադրությանը նվիրված հոդվածում Գյուլերի աշխատանքները ներկայացրել է որպես արվեստի նմուշներն, «որոնք դուրս են բերվում իրենց պատմական ու մշակութային համատեքստից»:

«Սմիթսոնիան» թանգարանի Արթուր Սեքլերի անվան ցուցասրահում անցնող ցուցահանդեսը, ըստ պարբերականի, մեծ արձագանք կգտնի ամերիկացիների շրջանում:

Այս թեմայով