Թուրքիայում հրատարակվել է պատմաբան Հակոբ Բարսումյանի հեղինակած «Ստամբուլի հայ ամիրայական դասը» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրության շրջանում հայտնի հայ ազնվականների սոցիալական, քաղաքական գործունեության մասին: Ներկայացված են նաև պատմական մի շարք վերլուծություններ:
«Արաս» հրատարակչության հրատարակած գրքում առանձնակի ուշադրություն է դարձված հայ ամիրաներին և Օսմանյան կայսրության տարածքում նրանց կատարած ներդրումներին:
Հեղինակ Հակոբ Բարսումյանը հայտնի է օսմանյան շրջանում հայերի վերաբերյալ իր ուսումնասիրություններով: