2013-ի ավարտին Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) ներկայացրեց «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական տեսաֆիլմը, որի հանրային ցուցադրություններն անցան Հայաստանում ու արտասահմանում:
«Հայկական կինոյի զարթոնք» կինոկենտրոնի խորհուրդը ֆիլմին շնորհել է «Ազգային կինո» մրցանակը, որպես երկրում էկոլոգիական խնդիրները լավագույնս լուսաբանող կինոնկար:
Ֆիլմը ներկայացնում է Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերական գործունեության աղետալի ազդեցության պատկերը, ներկայացնում հանքարդյունաբերության առաջ բերած բնապահպանական, առողջապահական, սոցիալական խնդիրները: