04 Մարտ 2013, 18:28
1762 |

Ժանսեմի «Հատուկ աշխարհը»

Մարտի 5-ին ժամը 11:00 Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի ֆրանսիական ժամանակակից արվեստի ակնառու ներկայացուցիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված թանգարանի հիմնադիր Հենրիխ Իգիթյանի ծննդյան օրվան:

Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու երկար ժամանակ թանգարանի ֆոնդերում պահված հեղինակի գործերը: Այս ցուցահանդեսը կլինի առաջինը ծրագրված «ֆոնդային» ցուցադրություններից: «Մենք մտադիր ենք այսուհետև հնարավորինս հաճախ ցուցադրել ֆոնդերում պահվող գործերը, որոնց մասին հին սերունդը մոռացել է, իսկ նոր սերունդն ընդհանրապես չգիտի: Թող սա ավանդույթ դառնա: Թանգարանի հիմնադրման ժամանակվանից ստեղծված հավաքածուների ցուցադրման միջոցով կփորձենք մերձեցնել այցելուներին ժամանակակից արվեստի պատմությանը: Մեզ մոտ տարբեր ժամանակների ու ժանրերի շուրջ 2 000 աշխատանք է պահվում», - նշեց թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:

Թանգարանում ծրագրվում է մոտ ապագայում կազմակերպել ևս երկու ցուցահանդես. Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանը նվիրված «Ներքին ժամանակը» ցուցադրությամբ անցյալ տարի հասարակության մեջ մեծ ազդեցություն ունեցած մոսկվացի ռեժիսոր, նկարիչ Հարություն Ջինանյան(Ջինո) և  հայտնի նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի որդու՝ Հենրիկ Էլիբեկյանի հեղինակային ցուցահանդեսը:

 

Այս թեմայով