Ապրիլին կիրականացվի Երևան-Վան-Երևան առաջին ուղիղ չվերթը:
Նարեկավան Տուր ընկերության կողմից սպասարկվող չվերթը կիրականացվի թուրքական Borajet ավիաընկերության հետ համատեղ շաբաթական երկու անգամ՝ կիրակի ու չորեքշաբթի օրերին: Հին հայկական քաղաքն այցելելու համար այլևս կարիք չի լինի միկրոավտոբուսներով երկար ճանապարհներ կտրել. փոխարենը կլինեն 68 տեղանոց հարմարավետ եվրոպական ինքնաթիռներ, որոնք ուղևորներին տեղ կհասցնեն 40 րոպեի ընթացքում: Տոմսի արժեքը կլինի 250 դոլար (առաջին ամսվա ընթացքում կգործի 20 տոկոս զեղչ):
Ենթադրվում է, որ չվերթները կնպաստեն Թուրքիայի արևելքում գտնվող պատմական քաղաքն այցելել ցանկացողների թվի աճին: