22 Նոյեմբեր 2013, 15:27
1369 |

«Անպետքն» արդեն համացանցում է

«Անպետքը»' այսպես է կոչվում Արշակ Զաքարյանի նոր ֆիլմը, որի թեման ինքնասպանության եզրին կանգնած մարդու ապրումներն են ու զուգահեռը' անպետք մարդիկ չկան: Ֆիլմում նկարահանվել են Գեորգի Հովակիմյանը, Արմեն Մարգարյանը, Կայա Խուրշուդյանը, Սառա Սենցովան:

«Զգում էի, որ կարող էի իմ գործով շատերին հետ պահեմ իրենց որոշումից, ուզում էի ֆիլմ նկարել. գումար չկար, փոխարենը' ընկերներ ունեի: Ֆեյսբուքում ինձ շատ արագ արձագանքեցին' ֆիլմը նկարահանվում էր' գումարը հավաքելուն զուգահեռ»,-պատմում է Արշակ Զաքարյանը' հավելելով, որ ֆիլմի բյուջեն կազմել է 2 մլն դրամ:

Նա տեղեկացրեց նաև, որ այն, ինչ հայտնվել է համացանցում, ֆիլմի վերջնական տարբերակը չէ: Կինոյի օրենքներով' ռեժիսորն իրավունք չունի ֆիլմը նախնական տարբերակով ցուցադրել, սակայն Զաքարյանը դիտմամբ է խախտել այդ օրենքը: Պատճառն արդարացված է. «Մենք շտապեցինք, քանի որ ես մտածում էի՝ իմ ֆիլմով անգամ մեկ մարդու փորձեմ համոզել հետ կանգնել իր որոշումից, ֆիլմն արդեն կծառայի իր նպատակին: Ֆիլմին կավելանա ևս հինգ րոպե, սակայն ընդհանուր գաղափարն ամփոփված է նաև այս տարբերակում»:

Այս թեմայով