Երկարատև դադարից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը պատրաստվում է ուրախացնել մայրաքաղաքի հանդիսատեսին իր սիրելի «Շելկունչիկ» բալետի և «Կարմեն» օպերայի ներկայացումների նորովի ներկայացված պրեմիերաներով:
«Շելկունչիկ»-ը չէր բեմադրվել դեռ խորհրդային ժամանակներից, իսկ «Կարմեն»–ն անհետացել էր թատերաբեմից 2001-ին: Ինչպես խոստովանում է թատրոնի տնօրեն Կարո Հովհաննեսյանը, հանրահայտ Ժորժ Բիզեի օպերան, որի բեմականացմանը աջակցում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, կներկայացվի նոր տեսքով և ժամանակակից մեկնաբանությամբ: Ներկայացումների բեմադրությամբ կզբաղվեն մայրաքաղաքի վարպետները, քանզի թատրոնը չի պատրաստվում ներգրավել արտասահմանցի կատարողների: Նախնական տվյալի համաձայն, Չայկովսկու անվան բալետի վերականգնման աշխատանքներով կզբաղվի բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը:
Ներկայացումների պրեմերաները տեղի կունենան թատրոնի արդեն վերանորոգված թատերաբեմում, որը ներկայումս գտնվում է կապիտալ վերակառուցման եզրափակիչ փուլում: