28 Փետրվար 2013, 19:15
2658 |

Խոսող քարերի երկրի մասին

Մարտի 1-ից 2-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կմեկնարկի «Խոսող քարերի երկիր» 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջության ցուցահանդեսը (CTS 2013):

Այս տարի այն ուղղված կլինի տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում՝ բազմաթիվ օտարերկրյա այցելուներին ծանոթացնելով երկրի մշակույթին, բնությանը և տեսարժան վայրերին: Կանցկացվեն գինու, տոլմայի, հարիսայի հետաքրքիր, գունագեղ փառատոններ, հանուն որոնց զբոսաշրջիկները կայցելեն Հայաստան: Հայաստանյան ընկերություններից և Լեռնային Ղարաբաղից զատ, ցուցահանդեսին իրենց առաջարկներով հանդես կգան տուրիստական գործակալությունները, տուրօպերատորները, հյուրանոցները, հանգստյան տները, ավիաընկերությունները, ապահովագրական ընկերությունները, պետական և հասարակական կազմակերպությունները, տեղեկատվական գործակալությունները, ռեստորանները, ինչպես նաև՝ Վրաստանի, Հունաստանի, Թուրքիայի, Արգենտինայի, Եգիպտոսի և Միացյալ արաբական էմիրությունների գինու և կոնյակի արտադրողները: Ցուցահանդեսին հնարավորություն կլինի ծանոթանալ inLOBBY ընկերության առաջարկներին. ամբողջ աշխարհում ավելի քան 150 000 հյուրանոցներումառցանց ամրագրումներ: Միջոցառման ընթացքում քաղծառայողները հնարավորություն կունենան ծանոթանալու այս տարվա սոցփաթեթներին, որոնց կազմման գործում ակտիվ մասնակցություն են ցուցաբերել Հայաստանի մարզերն ու Լեռնային Ղարաբաղը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ճամփորդական Գործակալների Հայկական Միությունը (ՏԳՀՄ) և Ամերիկյան ճամփորդական գործակալների միության հայաստանյան ներկայացուցչություն

Այս թեմայով