Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի ամենազանգվածային նախագծերից մեկը՝ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնը մայիսին կընդունի Գյումրիի շնորհալի երեխաներին ու 2009-ին Սպիվակովի հիմնադրամի ստեղծած երևանյան «Մանկական նվագախումբը»:
10 տարիների ընթացքում փառատոնը կարողացել է բացահայտել հազարավոր երիտասարդ տաղանդների՝ շնորհալի երեխաների ամբողջ աշխարհից: Փառատոնային երկու շաբաթների ընթացքում իրենց վարպետությունը կդրսևորեն վոկալիստներ, երաժիշտներ ու պարողներ: Երեխաների մասնակցությունը փառատոնին հնարավոր դարձավ Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի երևանյան մասնաճյուղի օժանդակության շնորհիվ: Հիմնադրամի գոյության ընթացքում շուրջ 900 շնորհալի երեխա ստացել է ֆինանսական օգնություն: