Մի ամբողջ ամիս կանանց գլխավոր տոնը նշելը հերթական «ինչպե՞ս դժբախտացնել տղամարդկանց» ծրագիրը չէ: Սա Կանանց ռեսուրսների կենտրոնի (WRCA) նախագիծն է՝ ուղղված կանանց իրավունքների մասին հասարակության տեղեկացվածությանը:
Ավանդույթի համաձայն, նախագիծը կմեկնարկի մարտի 8-ին, բայց այս անգամ ոչ ավանդական ակցիայով. Իսահակյանի արձանից ակտիվիստների խումբը քայլերթ կսկսի քաղաքով մեկ: Ոչ թե ագրեսիվ ցույցեր, այլ փոքր թատերական ներկայացումներ: WRCA-ի ակտիվիստները պաստառներով կքայլեն քաղաքի կենտրոնում, կանգ կառննեն տարբեր վայրերում՝ հասարակության մեջ հայ կնոջր դերի մասին սքեչեր ցույց տալու համար: Նույն օրը Երևանում ու աշխարհի 13 այլ քաղաքներում տեղի կունենա «Ընտրությամբ կամ պատահաբար» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը պատմում է, թե ինչպես են ոմանք հրաժարվում ընդունել սեռերի անհավասարությունը որպես բնական երևույթ:
«Առանց տոնի էլ կարելի հիշել կանանց իրավունքների մասին: Տարվա յուրաքանչյուր օրը պետք է մարտի 8-ի պես անցկացնել. հենց սա է մեր միջոցառման իմաստը», -ասում է WRCA-ի մամուլի հետ կապերի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանը:
«Մարտի 8-ը՝ ամեն օր» ծրագրի շրջանակներում Երևանի տարբեր հատվածներում 7 միջոցառում կանցկացվի: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: