eBay-ում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը այդպես էլ աճուրդի չի հանվել: Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը լուրն իմանալուն պես կապվել է ձեռագրի սեփականատերերի հետ ու պայմանավորվել դադարեցնել աճուրդը: Ձեռագրի մեկնարկային գինը սահմանվել էր 30,000 ԱՄՆ դոլար: Եզակի գիրքն այժմ ճանապարհին է: Այն կպատկանի միայն Մատենադարանին: