Ամերիկյան հեռուստատեսության Էմմի 65-րդ մրցանակաբաշխությանն առաջադրված ծրագիրների շարքում է «Սինեմաքս» հեռուստաալիքով ցուցադրվող «Բանշի» հայտագիրը, որն ամբողջությամբ պատրաստված է թվայնացված շարժապատկերներից: «Բանշիի» թվայնացման ստեղծագործական խմբի ութ անդամներից երեքը հայեր են` Արմեն Կևորկյան (վիզուալ էֆեկտների պատասխանատու), Անդրանիկ Թարանյան (կոմպոզիցիա) և Գևորգ Բաբիթյան (կոմպոզիցիա):
Էմմի 65-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբեր 22-ին, Լոս Անջելեսի «Նոկիա» կինոթատրոնում: