Տավուշի մարզում մեկնարկել է են Հնդկական մշակույթի օրերը, որոնք կտևեն մինչև օգոստոսի 15-ը: Միջոցառումները նվիրված են Հնդկաստանի Հանրապետության անկախության հռչակման 67-րդ տարելիցին:
Հնդկական մշակույթի օրերի շրջանակում նախատեսվում է «Հնդկաստանը հայերի աչքերով» թեմայով լուսանկարների ցուցահանդես, «Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները» հայ նկարիչներ Վարդան Ավետյանի և Վլադիմիր Սիմոնյանի գեղանկարների ցուցահանդես և հնդկական ֆիլմերի շաբաթ:
Միջոցառումների նպատակն է մեկտեղել հայ-հնդկական հարաբերություններով հետաքրքրված մարզի բնակիչներին` միասին տոնելու հնդիկ ժողովրդի համար անչափ կարևոր այս տոնը: