30 Հուլիս 2013, 16:13
1421 |

Գրքի աշնանային տոնավաճառներ

2013-ի աշնանը Հայաստանը կմասնակցի գրքի երկու խոշոր միջազգային ցուցահանդեսների: Առաջին ցուցահանդեսը տեղի կունենա Մոսկվայում` սեպտեմբերի սկզբին, իսկ արդեն հոկտեմբերին Հայաստանի պատվիրակները կմասնակցեն Ֆրանկֆուրտի խոշոր տոնավաճառին: Բացի պետական մակարդակով իրականացվող ծրագրերից, տարբեր հրատարակիչներ սեփական միջոցներով կմասնակցեն նաև այլ միջազգային տոնավաճառերի և ցուցահանդեսների:

Մշակույթի նախարարության պատվիրակությունը փետրվարի 4-10-ը Մինսկում մասնակցել է Բելառուսի գրքի միջազգային 20-րդ հոբելյանական ցուցահանդեսին, որտեղ հայկական տաղավարը ներկայացրել էր վերջին տարիներին հրատարակված պատմական, գեղարվեստական, մանկական, վավերագրական, թարգմանչական, ալբոմային գրականություն:

 

Այս թեմայով