29 Հուլիս 2013, 17:31
3187 |

Ինտելեկտուալ հանգիստ Դիլիջանում

Դիլիջանի միջազգային դպրոցը հուլիսի 14-ից 28-ն ամառային ճամբարում հյուրընկալել էր 30 երեխաների 13 երկրից, որոնց թվում նաև հայկական Սփյուռքի ներկայացուցիչներ: Ամառային ճամբարի կազմակերպման բոլոր ծախսերը հոգացել էր Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրներ Վերոնիկա Զոնաբենդի և Ռուբեն Վարդանյանի RVVZ հիմնադրամը:

Ճամբարի ընթացքում երեխաները զբաղվել են սոցիալական և բնապահպանական խնդիրների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները ներկայացրեցին հուլիսի 27-ին «Դիլիջան Ռեզորթ» հանգստյան համալիրում' փակման հանդիսավոր երեկոյին: Մասնավորապես, երեխաներն առաջարկներ են ներկայացրել Դիլիջանի ենթակառուցվածքների բարելավման և այն զբոսաշրջիների համար ավելի գրավիչ դարձնելու համար:

Դիլիջանի միջազգային դպրոցի դռները կբացվեն 2014 թ-ի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023-ին կհասնի 650-ի՝ առնվազն 60 երկրներից: Շնորհալի աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար' բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ:

Սպասվում է, որ հոկտեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը կդառնա Միացյալ hամաշխարհային քոլեջների (United World Colleges) ցանցի լիիրավ անդամ, ինչը թույլ կտա սաներ համախմբել ավելի քան 100 երկրից:

Այս թեմայով