Դիրիժոր Արա Կարապետյանը նշանակվել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոնի տնօրեն: Երեքշաբթի հայտնի է դարձել, որ Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Անատոլի Իկսանովին հեռացրել են պաշտոնից: Նրա տեղը զբաղեցրել է Վլադիմիր Ուրինը, որը նախկինում ղեկավարել է Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Երաժշտական թատրոնը:
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի խոսքով՝ Իկսանովին առաջարկվել է թատերական զարգացման գծով նախարարի խորհրդականի պաշտոնը: