Հուլիսի 4-ին աշխարհի հայության համար սկսվել է ուխտագնացությունը Ղրիմի Սուրբ Խաչ սրբավայր: Եռօրյա ծրագիրը ներառում է հայկական արվեստի փառատոն և ընդգրկուն մշակութային ու լուսավորչական ծրագիր: Հյուրերի համար նախապատրաստվել են էքսկուրսիաներ, թեմատիկ երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ և մանկական-երիտասարդական դիսկոտեկ:
«Սուրբ Խաչ 2013» փառատոնի մրցութային ծրագիրը ներառում է վոկալ, ասմունք, երաժշտական-գործիքային ու խորեոգրաֆիկ արվեստ: Փառատոնի շրջանակում կկազմակերպվի նաև նկարների, ալմանախների, կիրառական արվեստի վարպետների ձեռքի աշխատանքների, ազգային արհեստների արդյունք ցուցանմուշների ցուցահանդես-վաճառք, ազգային խոհանոցի ցուցադրություն՝ «Հրաշքների արահետ»: