Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների հարցերի ենթահանձնաժողովում քննարկել են «Արարատ» ֆուտբոլային թիմի 1973-ին տարած հաղթանակի 40-ամյա հոբելյանի առթիվ ֆուտբոլիստների և մարզիչների կիսանդրիների պատրաստման և «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի շրջակա տարածքում տեղադրելու հարցը:
Քննարկման ընթացքում առաջարկվել է կիսանդրիները փոխարինել հուշարձանախմբով' մարզիկներին ու մարզիչներին ներկայացնելով ֆուտբոլային դաշտում' խաղի պահին: Առաջարկն ընդունվել է միաձայն:
Նախաձեռնության նպատակը ոչ միայն «Արարատի» փառահեղ հաթանակի հեղինակներին անմահացնելն ու նրանց երախտագիտություն հայտնելն է, այլև նոր սերնդի մարզիկներին ոգևորելն ու ֆուտբոլի զարգացմանը նպաստելը: