22 Հունիս 2013, 23:21
2352 |

Կապոեյրա՝ մարտը պարի մեջ

Հայաստանում Բրազիլիայի դեսպանության միջնորդությամբ առաջին անգամ անց են կացվում կապոեյրայի սեմինարներ, որոնց մասնակցում է Բրազիլիայից հրավիրված հատուկ հյուրը՝ mestre Chuquinho –ն (Francisco Nascimento De Lima)՝ բրազիլական մարտարվեստի լավագույն մասնագետներից մեկը:

Հունիսի 21-23-ը բոլոր ցանկացողները կարող են մասնակցել նրա վարած պարապմունքներին: Առաջին օրվա մասնակիցների թիվը հաճելիորեն զարմացրեց վարպետին. ավելի քան 50 մարդ էր եկել ծանոթանալու բրազիլական մարտարվեստին՝ ոչ միայն պրոֆեսիոնալներ, այլև հետաքրքրասերներ: Կարճ նախաբանից հետո վարպետը ներկաների հարցերին պատասխանեց, հետո բաժանեց մասնակիցներին երկու խմբի՝ պրոֆեսիոնալների և սկսնակների: Այսպես բրազիլական ռիթմիկ երաժշտության ներքո սկսվեցին պարային մարտերն ու տևեցին մինչև գիշերվա ժամը 10-ը:

Այս թեմայով