Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Կենդանի կլասիկա» ընթերցման միջազգային մրցույթը, որտեղ հաղթող է ճանաչվել հայաստանցի դպրոցական Դավիթ Ավագյանը:
Մրցույթին մասնակցել են ավելի քան 2 մլն դպրոցականներ՝ աշխարհի 8 երկրներից: Եզրափակիչ փուլ են անցել 60 լավագույն պատանի ընթերցողները: Մասնագիտական ժյուրին նրանցից ընտրել է 5 հաղթողի և լավագույնը ճանաչել Երևանի Ա. Պուշկինի անվան դպրոցի աշակերտ Դավիթ Ավագյանին: