Հայկական ժայռապատկերները կարող են ճանաչվել համաշխարհային համամշակութային արժեք և գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Գերմանացի գիտնականների խմբի կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ Սյունիքի ժայռապատկերները հին քարեդարյան են և ստեղծվել են 14-15 000 տարի առաջ: Մինչդեռ, ըստ 1970-ականներին արված ուսումնասիրությունների, դրանք բրոնզեդարյա էին: Բացի այդ, ժայռապատկերները գիր համարելու համար այժմ կան բոլոր հիմնավորումները: Եթե ուսումանասիրություններում կատարվեն այս երկու ուղղումները, մարդկության ծագմանը և դրա կոնկրետ վայրին վերաբերող հարցերը վերջապես իրենց պատասխանները կստանան:
Մինչև 2010-ն աշխարհը ոչինչ չգիտեր հայկական ժայռապատկերների մասին, քանի որ դրանք նկարագրող սակավաթիվ մենագրություններն ու ուսումնասիրություները բացառապես հայերեն են: Կկարողանա արդյոք մի օր աշխարհը վերծանել այն, ինչ թաքնված է հայկական ժայռապատկերներում, թե' ոչ, այժմ կախված է միայն Հայաստանի մշակութային կառույցներից: