Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի օրհնությամբ հունիսի 3-10-ը Մոսկվայում տեղի կունենա Կատերինա ֆոն Կլուգենի (Հերոդինյանց) և Քսենիա Արսենևայի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Հայաստանի հնագույն եկեղեցիներին, թագավորներին, սրբերին նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը նախատեսված է հունիսի 3-ին «Էսթետ» ոսկերչական տանը: