Հունիսի 17-23-ը Ֆրանսիայում «Մարսել Պրովանս 2013- Եվրոպայի մշակութային մայրաքաղաք» միջոցառման շրջանակում կանցկացվի ֆրանկո-հայկական գերազանցության շաբաթ: Շաբաթը կհովանավորի Մարսելում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեսը:
Հունիսի 17-ին նախատեսվում է Անրի Վերնոյի ցուցահանդեսը: Պատվավոր հյուրերի շարքում են Օմար Շարիֆն ու Ջեկի Ներսեսյանը: Իսկ հունիսի 21-ին իսկական երաժշտության տոն է սպասվում. պատվավոր հյուրը Շառլ Ազնավուրն է: Ակնկալվում է, որ ֆրանս-հայկական գերազանցության շաբաթը կնպաստի դեպի Հայաստան զբոսաշրջության խթանմանը: