Մայիսի 24-ին Ստամբուլում կնշեն ականավոր հայ նկարիչ Ժակ Իհմալյանի ծննդյան 90-ամյակը: Հունաստանի հյուպատոսարանում կազմակերպվող միջոցառման շրջանակում կբացվի Իհմալյանի նկարների ցուցահանդեսը: Նախատեսվում է նաև հայ նկարչի մասին պատմող գրքի շնորհանդես: Գրքում ներկայացած են Իհմալյանի սև- սպիտակ լուսանկարները, որոնց հեղինակն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերն է:
Ժակ Իհմալյանը ծնվել և մինչև 27 տարեկանն ապրել է Ստամբուլում: 1949-ին քաղաքական հայացքների ու հայկական ինքնության պատճառով հետապնդումներից խուսափելու համար նկարիչը ստիպված էր լքել Թուրքիան: