2-3 ամիս ծանր, արգասաբեր աշխատանք, և եվրոպական երկրի' Լեհաստանի' առաջին հայերեն քարտեզը պատրաստ է: Մայիսի 20-ին քարտեզը ներկայացվել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, իսկ քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը գոհունակությամբ նշել. «Այսուհետև Լեհաստանին կծանոթանանք մայրենի լեզվով»:
Նախատեսվում է հայերեն հրատարակել նաև եվրոպական այլ երկրների քարտեզներ: Քարտեզագիրներն առաջարկներ են ներկայացրել Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեսպանատներ:
Քարտեզը հրատարակվել է Հայաստանում Լեհաստանի օրերի շրջանակում' «Կոլլաժ» հրատարակչության նախաձեռնությամբ և Հայաստանում Լեհաստանի դեսպանության աջակցությամբ: