Մեր օրերի լավագույն սոպրանոն' Մոնսերատ Կաբալյեն, Երևանում հանդես կգա համերգով: Հունիսի 9-ին նախատեսված միջոցառումը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Ցանկացողները տոմսերը կկարողանան ձեռք բերել արդեն այս շաբաթվա վերջին:
Մոնսերատ Կաբալյեն արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների: Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1965-ին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքի «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում:
1992-ին հիվանդության պատճառով առաջացել են ձայնային խնդիրներ և երգչուհին ժամանակավորապես դադարեցրել է իր ելույթները օպերայում՝ երգելով միայն համերգների ժամանակ: 2002-ին նա վերադարձել է օպերա: