13 Մայիս 2013, 12:09
1421 |

Դարի մարդասպանի հայուհի խոհարարը

«Ռոզան այն կերպարներից է, որոնք չեն մոռացվում: Հարյուր տարեկան է և ռեստորանի տիրուհի: Նա տեսել է իր ժողովրդի ցեղասպանությունը, դարձել նացիզմի վերելքի ականատեսը, ճաշ պատրաստել «դարի մարդասպան» Հենրիխ Հիմլերի համար՝ մնալով Մարսելի իր «La Petite Provence» հաստատության գազօջախի մոտ...»,- գրել է լրագրող Ֆրանսուա Ֆորեստիեն իր գրաքննադատական հոդվածում` անդրադառնալով ֆրանսիացի գրող և հեռուստահաղորդավար Ֆրանց Օլիվյե Ժիսբերի նոր` «Հիմլերի խոհարարուհին» վեպին: Վեպ` Ցեղասպանությունը վերապրած հայուհի Ռոզայի մասին:

Ֆրանց Օլիվիե Ժիսբերը 1988- 2000-ը եղել է «Le Figaro»-ի խմբագրության տնօրենը, իսկ 2000-ին տեղափոխվել է «Le Point» շաբաթաթերթ` որպես տնօրեն:

Այս թեմայով