Խորհրդավոր Կովկասը միշտ էլ հրապուրել է գրողներին, նկարիչներին և ճանապարհորդներին: «Ղարաբաղցի աստղաբանը» պատմական վեպն առաջին անգամ թարգմանվել է անգլերեն: Վեպը գրել է ռուս գրող Պլատոն Զուբովը 1834-ին: 18-րդ դարի պատմական իրադարձությունների վրա հիմնված կրքոտ սիրո պատմությունը Րաֆֆին 1882-ին թարգմանել էր հայերեն:
Պլատոն Զուբովը ծնվել է Ռուսաստանի հայտնի ընտանիքներից մեկում: Նա հեղինակել է 21 խոշոր ստեղծագործություն, բանաստեղծություններ, երգեր, քառյակներ, վեպեր և անթոլոգիաներ: