08 Մայիս 2013, 16:50
1698 |

Օբամայի լուսանկարիչը` Թումոյում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահական ընտրությունների հաղթական լուսանկարների հեղինակ ամերիկահայ ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կվարի «Ֆոտոլրագրության և ֆոտոպատմության հիմունքները» երկշաբաթյա դասընթացը:

Հայրական կողմից հայկական արմատներ ունեցող Սկաուտ Թուֆանկջյանը ծնվել է Բոստոնում: Լուսանկարչուհուն շատերը ճանաչում են որպես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահական ընտրությունների հաղթական լուսանկարների հեղինակ: Այն լուսանկարը, երբ ԱՄՆ-ի վերընտրված նախագահը կնոջ' Միշել Օբամայի հետ գրկախառնված է, Twitter սոցիալական կայքում մեջբերումների ռեկորդային քանակ է արձանագրել: Թուֆանկջյանն առաջին անգամ Օբամայի գործունեությունը սկսել է լուսաբանել 2006-ին, երբ վերջինս դեռ չէր առաջադրվել նախագահի թեկնածու Սկաուտը դարձել է Օբամայի նախընտրական արշավի ֆոտոլրագրողներից մեկը:

Թումոյում կազմակերպված դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան նկարել, մշակել և խմբագրել լուսանկարները' ստեղծելով իրենց ֆոտոպատմությունը: Դասընթացները կսկսվեն մայիսի 10-ից, կլինեն շաբաթական 3 անգամ:

Այս թեմայով