ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մայիսի 7-ին բացվել է «Մշակութային միջազգային երկխոսություն» թեմայով լուսանկարների ցուցահանդես' Մտավոր սեփականության ու Հանուն երկխոսության և մշակութային բազմազանության զարգացման համաշխարհային օրերի առթիվ:
Ցուցադրվում են հայ լուսանկարչուհի-արվեստագետ Տաթև Մնացականյանի' հայ և եգիպտացի հայտնի նկարիչներին ու քանդակագործներին նվիրված սև-սպիտակ լուսանկարները: Հեղինակը նախատեսում է ներառել նաև Արևմտյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Միացյալ Նահանգների, Կանադայի և Ռուսաստանի այն երկրներն ու քաղաքները, որտեղ կան մեծ հայկական համայնքներ և որոնք ազգերի միջև որպես մշակութային կամուրջ են ծառայում:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի վերջը: