Իրականում երգեհոնը խոսելու է միայն երաժշտության լեզվով, իսկ այ երգացանկը միայն ֆրանսիական է լինելու: Պատճառը տոնի ստեղծման սկզբնաղբյուրն է: Այս օրը ֆրանսիական Orgue en France ասոցիացիայի կողմից հայտարարվեց երգեհոնի' Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին նվիրված միջոցառումների շարքում:
Հոգևոր երաժշտությունը Փարիզի Աստվածամոր տաճարի անբաժան մասն է եղել հիմնադրումից ի վեր: Առաջին երգեհոնն այստեղ տեղադրվել է 1402-ին: Այն մի քանի անգամ վերանորոգվել է, իսկ 1992-ի վերանորոգման ժամանակ գործիքն ամբողջությամբ համակարգչայնացվեց:
Մայիսի 6-ին 24 ժամվա ընթացքում մոլորակի տարբեր անկյուններում, Աստվածամոր տաճարի հոբելյանին համահունչ, տեղի կունենա 850 համերգ:
Հայաստանում համերգը տեղի ունեցավ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հանդես եկան լավագույն հայ երգեհոնահարներն ու «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարները: