Երևանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը: Բացման պատիվը վերապահվել էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարչի որդուն' Արամ Իսաբեկյանին:
Նա Երևանին է նվիրաբերել մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 27-ը: Հետագայում Արամ Իսաբեկյանը մտադիր է այդ ցուցասրահին նվիրաբերել նաև նկարչի «Երևան» անավարտ վեպը, ձեռագրեր, օրագրեր, անձնական գրքեր և նրան պատկանած այլ զանազան իրեր, որոնք կհամալրեն մշտական ցուցադրությունը:
«Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը նախատեսվում է վերածել մշակութային հանդիպումների մի վայրի, որտեղ տեղի կունենան գրական-երաժշտական երեկոներ, բանախոսություններ և այլն: