Երկրորդ տարին անընդմեջ ապրիլի 30-ին Երևանում ջազի հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մեծ շուքով նշելեն Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել է ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչև ուշ երեկո հաճույքով հետևել են բացօթյա համերգային ծրագրին, ունկնդրել ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային նվագարանների միախառնումով ջազային հետաքրքիր ստեղծագործություններ:
Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև ջազային արվեստի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը և Վահագն Հայրապետյանը միջոցառման շրջանակում պարգևատրվել են Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործչի մեդալով:
Ջազմենները նշելեն, որ պարգևը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է` սիրելի մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ավելի մեծ ներդրում ունենալու համար:
Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օր է հռչակվել 2011-ի նոյեմբերին: ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, դաշնակահար ու կոմպոզիտոր Հերբի Հենքոկի նախաձեռնությամբ 2012-ին Ջազի միջազգային օրը նշեցին աշխարհի ավելի քան 100 երկրներում: 2013-ին Ջազի միջազգային օրվա մայրաքաղաք է ընտրվել Ստամբուլը: