Ապրիլի 30-ից մայիսի 5-ը Բելառուսում կանցկացվեն հայկական մշակույթի օրեր: Բացումը տեղի կունենա մայիսի 1-ին Նորայր Մեհրաբյանի ղեկավարած «Բարեկամություն» պետական համույթի համերգով: Տոնական երեկոն տեղի կունենա Բելառուսի պետական ֆիլհարմոնիայում: Անսամբլը ելույթ կունենա նաև Մոգիլևում' Բելառուսի և ԱՊՀ-ի 2013թ.-ի մշակութային մայրաքաղաքում:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Ծրագրում ներառված են նաև հայկական կինոյի օրեր և նկարիչ Արևիկ Պետրոսյանի ցուցահանդեսը: