22 Ապրիլ 2013, 19:23
2019 |

Գրքեր հավաքող բանկոմատը

Գրքեր հավաքագրելը «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ի նախաձեռնությունն է։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է գցել գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր, կազմակերպիչները դրանք խնամքով կհավաքեն ու կնվիրաբերեն զորամասերի ու համայնքային գրադարաններին։

Տաղավարը քաղաքի կենտրոնում տեղադրվել է «Գրքի բանկ» ծրագրի շրջանակում։ «Ֆլեշմոբ Դիվիզիա» ՀԿ-ի համահիմնադիր Արամ Գրիգորյանը պատմում է, որ տաղավարը ծրագրի արդեն 3-րդ փուլն է։ Առաջին երկու փուլում «Ֆլեշմոբ Դիվիզիան» կազմակերպել էր «Մուտքը միայն գրքով» միջոցառումը, որի շրջանակում բոլոր թատրոնների ու թանգարանների մուտքը գրքով էր։ Այդ ժամանակ համայնքային գրադարանների համար հավաքվել էր մոտ 9 000 գիրք։
Արամը չբացառեց նաև, որ նմանատիպ յուրահատուկ բանկոմատներ գուցե տեղադրվեն Երևանի մյուս համայնքներում աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Իսկ մինչև այդ Հյուսիսային պողոտայի նոր հյուրն այնտեղ կմնա մինչև հոկտեմբեր։ Կազմակերպիչները վստահեցնում են, որ հետևողական կլինեն՝ ժամանակ առ ժամանակ կբեռնաթափեն գրքերն ու փոխանցեն դրանք գրադարաններին։

Այս թեմայով