17 Ապրիլ 2013, 13:07
2593 |

Ռոք-դուել

Ապրիլի 16-ին կազմապկերպված ռոք-դուելը մեկ հիմնկական նպատակ էր հետապնդում. խթանել երիտասարդ ռոք երաժիշտների գործունեությունը Հայաստանում: «Եթե չկա մրցակցություն, ապա չկա նաև զարգացում», - կարծում է միջոցառման նախաձեռնող Արտաշես Շահիրյանը: Հայաստանյան առաջին ռոք-դուելը ծառայելու է որպես մանիֆեստ հետագա կիթառ-դուելների և, միգուցե, չեմպիոնատի համար: Առաջին համերգը բացեցին The Bedroom Sessions և Anxiety երիտասարդ խմբերը: Ադրենալինով և էներգիայով լի երաժիշտներին քաջալերելու էին եկել Բամբիռի Արիկն ու Նարեկ Բարսեղյանը:

Առաջին դուելի ժամանակ Kill them All և Anxiety խմբերի կիթառահարները ոչ մի գնով չէին ցանկանում «զիջել» միմյանց. ընթանում էր երաժշտական կատաղի պայքար: Հաջորդ երկու խմբերի' ATOS և Pantheon of Despair խմբերի կիթառներով զինված երաժիշտների դուելը նույնպես ոչնչով չէր զիջում նախկինին, բացի մեթալին հատուկ բարձր հնչեղությունից: Կիթառները օդ էին բարձրանում, նվագելիս երբեմն մատներին և միդիատորին փոխարինելու էին գալիս ատամները: Մի խոսքով, դուել առանց կանոնների: Ժյուրին, որում ընդգրկված էին Արման Մարգարյանը, «Դորիանսի» Արման Փահլևանյանը և «Բամբիռ 5-ի» Աշոտ Կարկառյանը, որոշեց չառանձնացնել որևէ մեկին և հաղթանակի դափնին հանձնել բոլորին և ամենքին, քանի որ բոլորն էլ հավասար խանդավառությամբ և ռոք-երաժիշտներին հատուկ համառությամբ շարունակեցին պայքարը մինչև վերջ: Այսպիսիով, առաջին անգամ կազմակերպված ռոք-դուելում հաղթողներ ու պարտվողներ չեղան:

Այս թեմայով