Ռոքամետ ժողովրդին լավագույն նվերներից մեկը Anathema-ի ժամանումն է Հայաստանի մայրաքաղաք: Խումբը դեռ 1990-ին Լիվերպուլում է ստեղծվել ու բավական մեծ ճանաչում ունի աշխարհում: Կավանա եղբայրների հիմնած տաղանդների թիմն արդեն Հայաստանում կլինի հունիսի 3-ին եւ ելույթ կունենա Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի բեմում:
Pagan Angel' հեթանոս հրեշտակներ. հենց այսպիսի մականուն են ստացել երաժիշտները, ովքեր ստեղծագործում եւ իրենց արվեստն են մատուցում դետ-դում մետալից մինչեւ առաջադեմ ռոք:
Տոմսերն արդեն իսկ վաճառքում են: Ավելին՝ խմբի Երեւան գալու մասին լուրից մի քանի օր անց 7000 դրամանոց տոմսերն արդեն վաճառված են եղել: Վաճառքում են 15 եւ 30 հազար դրամ արժողությամբ տոմսերը: