Մենք չէինք կարող հասարակ շնորհավորանք գրել ու նույնքան հասարակ նկար տեղադրել կայքում: Հայ մեծերին ժամանակակից տեխնոլոգիաներով ներկայացնելու փորձ Հայաստանում արդեն կա. Հովհաննես Թումանյանի լուսապատկերը շրջում է տուն-թանգարանի տարածքով, Ալեքսանդր Թամանյանը Երևանի պատմության թանգարանի այցելուներին է հետևում: Մեր նոր նախաձեռնությունն ընդհանուր առմամբ շարունակում է այս տրամաբանությունը: Շարքը շարունակական է, ամեն շաբաթ յուրօրինակ ձևով կծանոթացնենք անվանի հայերի շարժվող գեղանկարների հետ: Կոմիտասի ծննդյան օրը ձեզ ենք ներկայացնում դաշնամուրի մոտ նստած նրա հայտնի գեղանկարը` նոր լուծումով: