Երևանում է ամերիկյան կինովարձույթի սկանդալային կատակերգություններից մեկի` «Բորատ» ֆիլմի հայազգի դերակատար Քեն Դավիդյանը։ ԱՄՆ-ում ծնված դերասանն իր բովանդակալից կարիերայի ընթացքում նկարահանվել է մի քանի տասնյակ ֆիլմերում, սակայն հայ հանդիսատեսին հատնի դարձավ հենց «Բորատ»-ում մարմնավորած Ազամատ-ի կերպարով։ Imyerevan.com-ը սիրված դերասանի հետ փորձեց ևս մեկ անգամ բացահայտել Երևանի տեսարժան վայրերը։
Իսկ դո՛ւ եղե՞լ ես Երևանում
Զինվորն ու զինվորի արձանը
Կասկադը Երևանի սիրտն է, ոչ ոք չի վիճում
«Երևան»քաղաքի ամսագիրը՝ Երևանի ամենալավ ամսագիրը, ու էլի առարկություններ չկան
Ի՞նչ էր մտածում այդ պահին՝ այդպես էլ չասաց
Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցում
imyerevan.com կայքի խմբագրության շենքի՝ Երևանի ամենահին շենքերից մեկի դիմաց
Երևանը գրկաբաց է՝ նրա պես
Երկաթե ցուլ, ժպտա՛, քեզ նկարում են
Մատենադարանն ունի ռազմավարական նշանակություն
Գիրք կարդալը նորաձև է
Շոգ է, շոգ, գրողը տանի
Վերևից, ներքևից, ամեն անկյունից էլ գեղեցիկ է Երևանը
Ահա և վերջ: Ֆիլմի ավարտը: Տիտրեր:
Սա էլ մենք՝ շոգից նահատակված, բայց երջանիկ: