20 Հունիս 2014, 16:00
1579 |

«Ֆրեսկո». ու՞ր գնալ, ի՞նչ դիտել

Եթե փառատոնի 10 օրերին հասցնեք դիտել ծրագրում ընդգրկված բոլոր 57 ֆիլմերը, ապա շատերը ձեզ կնախանձեն, իսկ եթե ոչ, ապա գոնե պետք է ներկա գտնվեք «Դելֆին-տղան», «Հայրը», «Մուհամեդն ու ձկնորսը», «Վշտի մարգարիտներ» և «Երկրորդ շնչառություն» ֆիլմերի ցուցադրություններին:

Կինոփառատոնները վերջին տարիների ամառային Երևանի անբաժան մասն են, շատերի համար արձակուրդը Երևանում նշանավորվում է ֆիլմաշատ առօրյայով: Արդեն վաղը Երևանում մեկնարկում է մի կինոփառատոն, որն աչքի է ընկնում բավական հագեցած ծրագրով: Եթե «Ֆրեսկո» փառատոնի 10 օրերին հասցնեք դիտել ծրագրում ընդգրկված բոլոր 57 ֆիլմերը, ապա շատերը ձեզ կնախանձեն, իսկ եթե ոչ, ապա գոնե պետք է ներկա գտնվեք «Դելֆին-տղան», «Հայրը», «Մուհամեդն ու ձկնորսը», Վշտի մարգարիտներ» և «Երկրորդ շնչառություն» ֆիլմերի ցուցադրություններին:

Ոչ պակաս հագեցած է նաև փառատոնի հանդիպումների շարքը: Բացման հաջորդ օրը' հունիսի 22-ին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում հանդիպում կա Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Ուկրաինայի հերոս հայր Միխայիլ Լոնգինի հետ: Հաջորդ օրը Կարապի լճում կինոդիտումից հետո հանդիստասը հնարավորություն կունենա շփվել ռեժիսոր Թիյամ Յաբանդեի հետ: Հունիսի 22-ին Հայաստանի երգչախմբային ընկերության դահլիճում ձեզ կսապսի Religion Today փառատոնի կազմակերպիչ Կատյա Մալատեստան: Հունիսի 24-ին ֆիլմի քննարկում է Արա Երջակյանի, հունիսի 25-ին՝ ռեժիսոր Մարթա Ձակարոնի հետ:

Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում' Օձունում, ռեժիսոր Ջանլուկա Սոդարոն կմասնակցի Օձունի կինոճամբարին ու ֆիլմի քննարկում կանցկացնի: Հունիսի 27-ի Ախթալայի կինոճամբարում հատուկ հյուրը սցենարիստ Արամ Սուքիասյանն է: Փառատոնի վերջին օրերին ևս հանդիպումներ են լինելու, արդեն հայ ռեժիսորների հետ: Ի դեպ, կինոճամբարները նորամուծություն են, դիտումներն էլ, բնականաբար, բացօթյա են լինելու:

Փառատոների հատուկ ծրագրերին հատուկ ուշադրությամբ հետևողներին ի գիտություն՝ այս տարի «Ֆրեսկոյի» Հատուկ ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 7 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Հատուկ ծրագրում ընդգրկված է նաև «Ավրորա» հոլիվուդյան ժապավենը, որը Հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմն է: Այն դիտելուց հետո կարող եք մասնակցել փառատոնի հատուկ հյուրերից մեկի'Հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ հանդիպմանը: Նա 2005-ին Մոսկվայում լույս տեսած «Ճիչ Արարատից: Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է:

Փառատոնի ամբողջ ծրագրին ու մյուս մանրամասներին ծանոթացեք այստեղ

Այս թեմայով