05 Դեկտեմբեր 2013, 13:50
3963 |

Տարազի հավերժությունը

Նրանք փորձում են պահպանել ազգայինը՝ հայկական տարազը, կամ գոնե դրա մի մասը: Իրենց արտաքին տեսքը կառուցելիս անպայման ընդգրկում են տարազի որևէ էլեմենտ որպես յուրօրինակ աղ՝ իրենց կերպարին համ տվող:

Հայկական կարպետից պատրաստված պայուսակներ, գլխարկներ, գոտիներ, հագուստներ հաճախ են հանդիպում երևանյան փողոցներում: Ոմանք սա համարում են հայրենասիրության նշան, ոմանք էլ գտնում, որ կարպետից պատրաստված իրերը միշտ նորաձև են ու յուրօրինակ: Տարազի գրեթե յուրաքանչյուր նմուշ տարբերվում է և՛ իր գույներով, և՛ նախշերով: Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով և յուրաքանչյուր նախշ ունի իր նշանակությունը ու բնորոշում է որևէ տեղանք: Գույները նույնպես պատահաբար չեն ընտրվում. կարմիրը խորհրդանշում է արիությունը, կապույտը՝ երկնավոր արդարությունը, ծիրանին խորհրդանշում է խոհեմությունը:

Վերնիսաժի վաճառողները նշում են, որ հայկական տարազով կարպետի նմուշները հիմնականում գնում են սփյուռքահայերը: Ամենից տարածվածը և պահանջվածը պայուսակներն են՝ տարբեր չափսերի, ձևերի ու ոճի: Հանդիպում են նաև կենցաղային իրեր՝ աղամաններ, հացամաններ և այլն: Կիրառվում են և՛ նոր, և՛ հին, և՛ նաև շատ վաղ ժամանակներից մեզ հասած կարպետներ: Հինը համարվում է ավելի օրիգինալ, բայց հին կարպետները օգտագործելով՝ ափսոսանք և վախ կա, որ քիչ-քիչ վերանում են հին հայկական կարպետի՝ առանց այդ էլ քչաթիվ նմուշները:

Այս թեմայով