24 Մարտ 2016, 11:47
5312 |
Գրաֆֆիտի. արվե՞ստ, թե` վանդալիզմ
Ըստ սովետական հանրագիտարանի` վանդալիզմը «մշակույթի և մատերիայի անտեղի ոչնչացումն է», բառի լայն իմաստով` դիվերսիա, հակասոցիալական վարքագիծ:
Ոմանք կարծում են, թե գրաֆֆիտին դեվիանտ վարքի առանձնահատուկ ձև է, որ հաճախ բնորոշ է դեռահասներին: Մինչդեռ, գրաֆիտտին հասարակության հետ կապը պահելու միջոց է, կարծիքը բարձրաձայնելու և իհարկե հույժ կարևորի մասին ինֆորմացնելու հնար: Գրաֆֆիտին կարող է լինել «փաբլիքացված», այսինքն` հասարակայնացված և «փրայվիթ», այսինքն ` անձնական: Սա արվեստի այն տարբերվող տեսակներից մեկն է, որտեղ գոյություն չունեն ոչ մի տիպի արգելքներ ու տաբուներ:
Գրաֆֆիտիի մշակույթային սկզբունքերը սկսեցին զարգանալ 1970-ականների կեսերին, երբ ,Հյուգո Մարտինեսը հիմնադրեց United Graffiti Artists կազմակերպությունը: XX-րդ դարի երկրորդ կեսին այս արվեստը դարձավ ճանաչելի , հայնտվեց Նյու-Յորք,ում, և շոըտով գրաֆֆիտի արիտիստների աշխատանքները հայտվեցին մամուլի ուշադրության կենտրոնում: Ինչպես մնացած արվեստի տեսակները գրաֆֆիտին նույնպես ունի իր ոճերը, տեսակները և իհարկե շրիֆտները:
1. Bombing (ռմբակոծություն)
Գրաֆֆիտիի «ամենաազդեցիկ» տեսակներից է: Այն պատկերվում է հնարավորինս սեղմ ժամկետում և հնարավորինս վառ ու տարբեր գույներով:
2. Tagging (ստորագրություն)
Գրաֆֆիտիի ամենահին տեսկաներից է: Այս տեսակի ստորագրությունները սովորաբար արվում են մեկ-երկու գույնով:
3. Scratching (խզբզոց)
«Խզբզոցը» արվում է ապակու վրա: Կարող եք հանդիպել մուտքերի, աղբարկղերի, տրանսպորտների, խանութիների ապակիների վրա:
4. Character (պատկերային)
Այս տեսակի գրաֆֆիտին իր մեջ ներառում է ծաղրանկարների և կոմիքսների էլէմենտներ:
Գրաֆֆիտի ոճերը
1. Bubble letter-ը ամենադասական ոճն է: «Պղպջակավոր» գրաֆֆիտիի այս ոճը դաճվում է պատերին խոշոր տառատեսակով` օգտագործելով հնարավորինս շատ գույներ:
2. Тhrow–up - ը ծայրահեղական ոճ է: Այս ոճի ծննդավայրը Նյու Յորքն է, այն պատկերվում է հիմնականում երկու գույնով: Շատ պարզունակ և արագորեն նկարելու ոճ է, որ նախատեսված է սկսնակների համար:
3. Blockbusters- նկարչության ամենապարզ և ամենահեշտ ոճն է : Իր ոճը ավելի շատ հարմար Լոս Անջելես քաղաքի: Նկարիչներոը փորձում են նկարել մեկ գույնով:
4. 3D style
Ոճի անվանումն արդեն իսկ խոսում է իր մասին: Այս ոճը ենթադրում է 3d պատկեր, կամ պարզապես մի քանի պատկերների միասնություն: