12 Հոկտեմբեր 2015, 17:55
2130 |

Pentawards 2015-ին Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են բրոնզե մրցանակի

Ամենամյա Pentawards մրցանակաբաշխության այս տարվա հաղթողների շարքում կային նաև ներկայացուցիչներ Հայաստանից: Մրցանակակաբաշխության բրոնզե մրցանակին է արժանացել հայաստանյան Backbone Branding ստուդիան:

Backbone Branding-ը  Pentawards մրցույթում արժանացավ բրոնզե մրցանակի (2013 - ին նրանք նվաճել էին ոսկե մրցանակը`«BzzzPremium»  նախագծի համար) ըմպելիքների կատեգորիայում «GAWATT Emotions» նախագծի համար: Այս տարվա պարգևատրման արարողությունն անցկացվեց Լոնդոնի`  Բրիտանական ճարտարապետների թագավորական ակադեմիայում:

 

Մրցույթում ներկայացված էր 1668 աշխատանք` աշխարհի 52 պետություններ ներկայացնող լավագույն դիզայներական կազմակերպություններից: Միջազգային ժյուրիի կազմի մեջ էին փաթեթավորման դիզայնի և մարքետինգի ոլորտից 12 մասնագետներ, ինչպես նաև` մրցանակաբաշխության նախագահը: Մրցանակները բաշխվում են հինգ հիմնական կատեգորիաների միջև` ըմպելիքներ, սնունդ,  մարմնի համար նախատեսված ապրանքներ,  շքեղություն: 

 

«GAWATTEmotions» նախագիծը նաև կհրատարակվի հայտնի Taschen հրատարակչության «The package design book 4» -ում: 

Այս թեմայով