19 Սեպտեմբեր 2015, 13:54
1386 |

Ռիշար Բոնա. տարբերություն կա՛

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Yerevan Jazz Fest 2015»-ի ամենասպասված ելույթներից մեկը` Ռիշար Բոնայի համերգը: Այն լի էր դրական ու մաքուր լիցքերով, աֆրիկյան ջազի երազկոտությամբ ու հայ հանդիսատեսի` որակյալ երաժշտության ծարավով: Նրա «պոզիտիվը», հայ-աֆրիկյան մոտիվներն ու երևանյան բարի գիշերը պարզապես շատ տարբեր էին այն ամենից, ինչ մենք սովոր ենք լսել ու տեսնել:

«Այն, ինչ մենք սովորում ենք, սովորում ենք մեզանից տարբերվող մարդկանցից: Իմ հայրենի գյուղում բրինձը ձեռքերով են ուտում, իսկ երբ գնաք Չինաստան, ձեզ կսովորեցնեն բրինձը ուտել փայտիկներով, երբ գնաք Եվրոպա՝ գդալով և պատառաքաղով։ Մի' վախեցեք տարբերությունից»,-ասել էր Ռիշար Բոնան համերգից առաջ: Եվ իսկապես, նա շատ տարբեր էր, տարբեր էր ոչ միայն մեզնից,  այլև ջազի ներկայացուցիչներից շատերից:

 

 

 

 

Այս թեմայով