12 Հունիս 2015, 12:36
1396 |

Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ»-ը Զվարթնոցում

Երեկ Զվարթնոցի տաճարում կայացավ Տիգրան Համասյանի «Լոյս ի լուսոյ» խորագրով համերգների շարքից ևս մեկը։

Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ) Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին նվիրված նախագիծ է սկսել: Համերգաշարի մեկնարկը տրվել էր Երևանում մարտի 24-ին: «Լոյս ի լուսոյ» խորագրով նախատեսված 100 համերգներից մեկը կայացավ երեկ Զվարթնոցի տաճարում: Համերգի ընթացքում հնչում են 5-19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտություն՝ նոր մեկնաբանությամբ: Այս համերգաշարը ներառում է Երևան-Ստամբուլ ուխտագնացություն՝ համերգներ նաև Ջավախքում, Թբիլիսիում, Գանձայում, Կարսում, Ստամբուլում:
 
 
 
 
 
 
 
 
Այս թեմայով