15 Մայիս 2015, 21:39
9418 |
Ո՞ւր գնալ Թանգարանների գիշերը. խորհուրդ է տալիս imyerevan-ը
Մայիսի 16-ին՝ ժամը 18:00-24:00-ն և մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 18:00-ն Հայաստանի և Արցախի 111 թանգարանի դռները անվճար բաց կլինեն մշակութասեր հասարակության համար: «Թանգարանների գիշեր» և Թանգարանների միջազգային օր միջոցառումների կարգախոսն է «Թանգարաններ. հիշողության վկաներ»:
imyerevan.com-ն առանձնացրել է Երևանում գործող թանգարանների ամենահետաքրքիր միջոցառումները: Այս տարի աչքի են ընկնում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները: Ամբողջական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում` www.mincult.am: