23 Մարտ 2015, 09:35
1225 |

21 TV Awards մրցանակաբաշխության հաղթողները

Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 9-րդ անգամ: Ժյուրին կազմված էր 50 հայտնի անձանցից, ովքեր փակ քվեարկության սկզբունքով ընտրեցին լավագույն կատարողներին 8 անվանակարգերում: Ի դեպ, կարևոր պայման կար. ժյուրիի անդամները պետք է կապ չունենան ներկայացված ստեղծագործությունների և տեսահոլովակների ստեղծման աշխատանքների հետ: Քվեարկության 2-րդ փուլը մարտի 15-ին էր, Հյուսիսային պողոտայում, երբ մոտ 600 երևանցիներ հայտնեցին իրենց կարծիքը: Այդ երկու քվեարկությունների արդյունքում էլ պարզ դարձան 21 TV Music Awards-ի հաղթողները:

Այսպիսով, «Դուետ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արամեն և Կարապետյանները՝ «Քավոր» տեսահոլովակով: Արամեի խոսքերով, այս մրցանակը առաջինն էր երկար դադարից հետո, այն նոր խթան է ստեղծագործելու համար:

Տարվա «լավագույն քավր» ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանի «Էլեգիան»՝ Տիգրան Մանսուրյանի հայտնի ստեղծագործության հիման վրա:

«Լավագույն պարային համար» անվանակարգի հաղթող դարձավ Լիլիթ Հովհաննիսյանի տեսահոլովակում ներկայացված Վիկա Մարտիրոսյանի պարը:

«Տարվա հիթ» ունկնդիրներն ու պրոֆեսիոնալ ժյուրին միաձայն ընտեցին Արմոյի «Ուշ է հիմա» ստեղծագործությունը, իսկ լավագույն «այլընտրանքային» ստեղծագործություն՝ Գոռ Սուջյանի «Out of control» ֆյուժն-ռոք կատարումը:

Տարվա «լավագույն երգիչ» ճանաչվեց Միհրան Ծառուկյանը, իսկ լավագույն երգչուհի՝ Լիլիթ Հովհաննիսյանը:

«Լավագույն տեսահոլովակ» տիտղոսի արժանացավ Քրիստինե Պեպելյանի «Իմ ընկեր» տեսահոլովակը, որի ռեժիսորն է Արեն Բայադյանը:

Այս թեմայով