22 Մարտ 2015, 14:46
6195 |

Ջրի համաշխարհային օրվան նվիրված ֆոտոնախագիծ (էքսկլյուզիվ)

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ամբողջ աշխարհն արդեն 22 տարի շարունակ մարտի 22-ը նշում է որպես Ջրի համաշխարհային օր: imyerevan.com-ը միացավ համընդհանուր ակցիային և փորձեց հանրության ուշադրությունը սևեռել քաղցրահամ ջրի կարևորության և քաղցրահամ ջրի ռեսուրսների կայուն կառավարման հիմնախնդիրների վրա:«Լինե′նք հոգատար Հայաստան - Ջրի համաշխարհային օր 2015» նախագծի շրջանակում SPRING PR ընկերությունն ու imyerevan.com թիմը կազմակերպեցին ֆոտոնախագիծ մշակույթի և արվեստի գործիչների, հայտնի հանրային անձանց մասնակցությամբ: Լուսանկարների միջոցով փոխանցվել են ՄԱԿ-ի սահմանած 7 կարևոր ուղերձները:

Ջուր և արդյունաբերություն. դերասանուհի Լուիզա Ներսիսյանն իր դստեր հետ


Ջուր և առողջություն. դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, նրա ամուսին` բժիշկ Գեորգի Կիմիչն ու նրանց երեխան


Ջուր և հավասարություն. հաղորդավար Արտյոմ Կարապետյանն  ու նրա կինը` դերասանուհի Յուլիա Ֆինկը


Ջուր և բնություն. հաղորդավարուհի Մերի Ներսիսյանն իր դստեր հետ


Ջուր և էներգիա. դերասանուհի Լալա Մնացականյանն ու նրա ամուսինը` նկարիչ Աշոտ Համբարձումյանը

Ջուր և քաղաքաբնակեցում. SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթև Սիմոնյան և PR մասնագետ Մարիամ Սաֆարյան 


Ջուր և սնունդ. imyerevan.com կայքի տնօրեն Գայանե Մանուկյանը և «Վիտամին ակումբի» դերասան-հումորիստ Վաչե Թովմասյանը

Այս թեմայով